Areyon (areyon) wrote,
Areyon
areyon

ԳԱԼԻՔ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ԳԱԼԻՔ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
(Մաս 2)


3. ԵԼՔ ԴԱՇԻՆՔ
Ներեցեք, սրանք ո՞վ են, ինչացո՞ւ են, այսքան տարիներին արածները ո՞րն է եղել...: Նիկոլ Փաշինյանը, բացի նրանից որ ժամանակին Լևոնի անձնական օգտագործման шестёрка-ն էր ու հիմա էլ հիստերիկ-լաչառ փողոցային ծայրահեղական է, ե՞րբ է ինչոր մի կոնկրետ բան արել: Սա ղեկավարման-կառավարման ոչ փորձ ունի, ոչ թիմ ունի, ոչ էլ խելք: Սրա իսկական ու հավերժ դերը՝ փողոցային ընդդիմադիր-բազառային լաչառությունն ու լրբությունն է: Իր «Ելք դաշինքի» անդամնրեն էլ նույն լաչառ լրբերն են, որոնք մի գուցե ճիշտ քննադատություն են անում (կարծեք դա մի մեծ «նվաճո՞ւմ» է... ամեն մեկս էլ կարող ենք ճիշտ քննադատել), բայց ոչ համապատասխան կրթություն ունեն, ոչ պետական կառավարման գիտելիք, ոչ էլ փորձ: Սրանք եթե իշխանության գան լիովին պարալիզացնելու են երկիրը: Ավելին, քանի որ սրանց զգալի մասը նախկին լևոնական ՀՀՇներ են, վստահ եղեք, որ այդ իրենց անձնական կապերով, փաստորեն, սրանց միջոցով ՀՀՇները կվերադառնան իշխանության:

4. ԱԶԱՏ ԴԵՄՈԿՐԱՏՆԵՐ
Հարգելիներս, սրանք ևս Լևոնական ու նախկին ՀՀՇներ են (օրինակ, Խաչատուր Քոքոբելյան տականքը): Բացի այդ, սրանք արևմտյան լրտեսներ են, ծախված գործակալներ: Սրանց ֆինանսավորում է Արևմուտքը, որը որ մի երկիր իր կեղտոտ-արյունոտ սմբակը դնում է՝ այդ երկիրը քանդվում է: Տեսեք, թե ինչ եղավ Ուկրաինայի հետ, որտեղ իշխանության եկան հենց սրանց նմանները, բացառությամբ որ ուկրաինացի մայդանամոլները լիովին ծայրահեղ-ազգայնական էին (ու գոնե այդ իմաստով ծայրահեղ-հայրենասեր), իսկ հայ «Ազատ Դեմոկրատները» լիովին ապազգային ու հակազգային են: Սրանք մեր երկիրը ու ձեզ բոլորիդ կծախեն Արևմուտքին, բայց դիմացը ոչինչ չենք ստանա... ինչպես որ Ուկրաինան չստացավ: Ավելին, լիովին հիմարավարի ու անտեղի Ռուսիային կլարեն մեր դեմ, ու ռուս-թուրք-ազեռ մեզ ուղղակի կհոշոտեն՝ հենց այս անպատասխանատու ու ապազգային «Ազատ Դեմոկրատների» պատճառով:

5. ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ «ՀԱՅԿԱԿԱՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ԴԱՇԻՆՔԸ
Հիշենք, ո՞վ է Արթուր Բաղդասարյանը...: Այն անձը չէ՞, որը նախորդ ընտրություններում ինչոր կեղտոտ գործարք էր փորձում անել Հայքում Անգլիայի դեսպանատան լրտեսների հետ, որ իբր «եթե ես բավական ձայներ չստանամ, ապա լավ կլիներ, որ Անգլիան և Արևմուտքը հայտարարեն, որ հայկական ընտրությունները լեգիտիմ չեն»...: Դա է Արթուր Բաղդասարյանը՝ կեղտոտ ու մարմնավաճառ «քաղաքական» բանսարկու: Այդ մեկ տականքությունից հետո, անձամբ ես այդ ստոր անձնավորության հանդեպ որևե հավատ կամ վստահություն չեմ կարող ունենալ:

6. ՕՍԿԱՆՅԱՆ-ՐԱՖՖԻ-ՕՀԱՆՅԱՆ ԴԱՇԻՆՔ
Անձամբ ես Օսկանյանի հանդեպ համակրանք ունեի: ԲԱՅՑ, նախ, նա շատ թույլ անձնավորություն է: Որպես արտգործնախարար իրենց չարդարացրեց: Բացի այդ, իր լակոտը մի քանի անգամ ինչոր կրիմինալ պատմությունների ու խուժանությունների մեջ էր խառնված. եթե պապան իր լակոտին չէ կարողանում կառավարել, էլ ո՞ւր մնաց, որ մի ամբողջ երկիր կառավարի...: Րաֆֆին լիովին անլուրջ բան է և, կրկին, որպես արտգործնախարար հեչ էր, լիակատար զրո: Դե իսկ Օհանյանը բանակի համատարած թալանում մասնակցած, պատերազմ տարված (2016 թվի ապրիլի) ու խայտառակ եղած մի անձնավորություն է: Բանակը քայքայելուց-թալանելուց ու պատերազմը խայտառակ տարվելուց ու հողեր կորցնելուց հետո, այդ իդիոտը ի՞նչ լկտիությամբ է հիմա փորձում խցկվել քաղաքականություն...: Համենայն դեպս, այս երեքը - Օսկանյան, Րաֆֆի, Օհանյան - արդեն իսկ եղել են իշխանության, եղել են շատ անհաջող նախարարներ, խայտառակ են եղել: Սրանց ձայն տվողը ի՞նչ հույսով է ձայն տալու...: Լիովին անիմաստ են:

7. ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Դե, սա չգիտեմ էլ, ինչպես մեկնաբանել: Ես համոզված եմ, որ մե երկիրը հայտնվեց այս սովետական ոճի ճահճում այն պատճառով, որ 1990 թվի անկախությունից անմիջապես հետո կոմունիզմը մարդավարի չդատապարտվեց ու չարգելվեց: Այս մեր հիմիկվա իրավիճակը լիովին կոմունիստների մեղքն է: Էլ չասած այն, որ հենց կումունիստական կուսակցությունն էր ժամանակին Կարսը հանձնել Թուրքիային, իսկ Արցախն ու Նախիջևանը՝ Ազըռբառանին: Մար պետք է անուղեղ լինի, որ կոմունիստներին ձայն տա:

8. ԾԱՌՈՒԿՅԱՆ ԴԱՇԻՆՔ
Դոդի Գագոն իհարկե Դոդ է, և դա վատ է: Բայց նա մի քանի դրական առումներով դրականորեն տարբերվում է բոլոր նախկիններից: Նախ, ի տարբերությունը ԲՈԼՈՐ նախորդներից, Ծառուկյանը ԵՐԲԵՔ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՉԷ ԵՂԵԼ: Այդ առումով, գոնե ազնիվ է. չէ խաբում: Երկրորդը, նա հարուստ է, հետևաբար, ի տարբերություն մյուսներից, եթե իշխանության գա, գազանավարի չէ թալանելու. Մնացած բոլորը հաստատ կթալանեն: Բացի այդ, ասում են, որ Ծառուկյանը մասնագետների լավ թիմ է հավաքել: Եվ ամենակարևորը. այսօր Ծառուկյանը ամենաիրական շանսերը ունի հակազդելու Հանրապետական Կուսակցությանը:

Խնդրեմ, սա է իրավիճակը... սա է մեր «ընտրությունը»՝ էշին ընտրենք, թե ավանակին... Չնայած նրան, որ էշն ու ավանակը նույն բանն են: Այդ առումով, լիովին ճիշտ ընտրություն ու լավ տարբերակ չկա: Կրկնեմ, ինձ համար բացարձակապես անընդունելի են միայն երկուսը՝ ՀԱԿ-ՀԺԿ լևոնականները (սա լիակատար դավաճաններ են) և ՀՀԿ (սա ներկայիս հանցագործներն են): Այս երկուսից բացի, ամեն մեկս պետք է փորձենք ընտրել «չարյաց փոքրագույնը»:

Եթե ձայն տաք տարբեր տեսակի «Ելք»-«մուտք» դաշինքների, ապա իմացեք, որ ձեր ձայները փոշիանալու են ու արդյունքում կորեն: Բացի այդ, բոլոր մնացածները կամ ներկայիս, կամ էլ նախկին իշխանավորներն են, որոնք տարիներով թալանում էին ու հիմա նորից ուզում են գան իշխանության որ թալանեն: Իսկ Ծառուկյանը, չեմ ասում որ իդեալական լուծում , բայց գոնե իշխանության չէ եղել, թալանով չէ զբաղվել ու այնքան հարուստ է, որ իմաստ էլ չունի թալանելու: Սա գոնե ԻՐԱԿԱՆ այլընտրանք է բոլոր մյուսներին: Այդ առումով, անձամբ ես, նախապատվությունը տալիս եմ Գագիկ Ծառուկյանին:

Ինչ ընտրություն էլ որ դուկ կատարեք, հիշեք հետևյալ երկու հանգամանքը.

1. Ոչ մի դեպքում ձայն մի տվեք ՀԱԿ-ՀԺԿ լևոնականներին ու իրենց դավաճանական «խաղաղության ծրագրին»: Դա լիակատար դավաճանություն է ու ստորություն մեր բոլոր նահատակված հերոսների հանդեպ: Նաև ոչ մի դեպքում ձայն մի տվեք ներկայիս անասուն Հանրապետական տականքներին, այլապես կրկին խրվելու ենք ճահիճի մեջ. մի հավատացեք, որ ինչոր մի «լավ վարչապետ Կարեն» կփրկի երկիրը: Սուտ է, նա արդեն կես տարի է վարչապետ է, բայց մի իրական ու շոշափելի բան չէ փոխել:

2. ԱՆՊԱՅՄԱՆ մասնակցեք ընտրություններին, ԱՆՊԱՅՄԱՆ: Նույնիսկ եթե իրականում ընտրելու ապրանք չկա ու բոլորը անկապ են, մեկ է, գնացեք ու այդ անկապներից ամենաքիչ անկապին ընտրեք՝ ըստ ձեր պատկերացումների: Բայց եթե չմասնակցեք ընտրությանը, ապա ձեր ձայնը հեշտությամբ կգողանան ու կծախեն ու ձեր գլխին կսարքեն: Այնպես որ, ապրիլի 2-ին բոլորս ակտիվորեն մասնակցում ենք ընտրություններում, քվեարկում ենք ու ընտրում գոնե չարյաց փոքրագույնը:
Tags: ГГШизм - ՀՇՇներ, Левон Тер-Петросян - Լևոն Տեր-Պետրոսյան, Ընտրություններ - Elections - Выборы, Հայք - Армения - Armenia, Քաղաքականություն - Politics - Политика
Subscribe

Recent Posts from This Journal

Comments for this post were disabled by the author